News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Tinder ծանոթությունների կայքի միջոցով տղամարդու հետ ժամադրությունն ամերիկուհու համար ավարտվել է նոթբուքի եւ շան գողությամբ: Այս մասին հայտնում է CBS New York հեռուստաալիքը:

Օգոստոսի 20-ին 18-ամյա աղջիկը Լեոնիայի ոստկանություն է զանգահարել՝ հայտնելով գողության մասին: Պարզվել է, որ չներկայացած աղջիկը Tinder-ի միջոցով տղամարդու հետ է ծանոթացել եւ որոշել նրան իր տուն հյուր հրավիրել, որտեղ նա խնամում էր ուրիշի շանը: Նորածանոթը նշված հասցեով ներկայացել է եւս մեկ տղամարդու հետ:

Նշվում է, որ մինչ տղամարդկանցից մեկը զբաղեցնում էր աղջկան, մյուսը տանն առանց հսկողության է մնացել: Երբ տղամարդիկ հեռացել են, աղջիկը հայտնաբերել է նոթբուքի, Amazon խանութի ծանրոցի եւ 2 տարեկան մալթայական բոլոնկայի կորուստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ