News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի նահանգում Բրանդեյսի մասնավոր համալսարանը ժամանակավորապես փակվել է էլեկտրոնային փոստով ստացված սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համալսարանի պաշտոնական կայքը:

Համալսարանի ղեկավարությունը որոշել է այն ամբողջությամբ փակել մինչեւ անվտանգության ծառայությունների աշխատակիցները կհաստատեն, որ սպառնալիքը վերացվել է, նշված է հաղորդագրության մեջ:

Չի հաղորդվում, թե համալսարանի ղեկավարությունը հատկապես ինչպիսի սպառնալիքներ է ստացել:

Ուսումնական հաստատությունը փակելու մասին հայտնել են ուսանողներին եւ աշխատակիցներին: Համալսարանի տարածքում բնակվող ուսանողներին տարհանել են խաղային հրապարակներ:

Բրանդեյսի հետազոտական համալսարանը գտնվում է Բոստոնից ոչ հեռու, այտեղ մոտ 3600 ուսանող է սովորում եւ 1150 մարդ աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ