Իսպանիայի ոստիկանությունը պայթուցիկով գոտի է գտել օգոստոսի 16-ին Ալկանարում պայթած տան բեկորների մեջ: Պայթյունի հետեւանքով զոհվել էր իմամը, ում Բարսելոնի եւ Կամբրիլսի ահաբեկչությունների կազմակերպիչն են համարում: Գոտին իսկական է: Այս մասին հայտարարել են քննչական աղբյուրները գոտու մեջ պայթուցիկի առկայությունը ստուգելուց հետո, հայտնում է Daily Mail-ը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «շահիդի գոտիները», որոնք օգտագործել են Կամբրիլսում գնդակահարված ահաբեկիչները, որոնց թվում էր Բարսելոնում ահաբեկչությունն իրագործած Յունես Աբույաքուբը, պայթուցիկ չեն պարունակել:
Տանը հայտնաբերված պայթուցիկ նյութերի թվում նյութեր են եղել տնային պայմաններում պայթուցիկ պատրաստելու համար: