News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գիշեր Ալիկ Արզումանյանը մեկնեց Դանիա՝ ստանձնե­լու ՀՀ նոր դեսպանի պարտակա­նությունները, որոնք դյուրին չեն լինելու: Բանն այն է, որ Հրաչյա Աղաջանյանը՝ 2011-ից այս երկրում մեր դեսպանը, ով նաեւ հաջողակ բիզնեսմեն է եւ իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպա­նատունը, արդեն մեկնել է երկրից:

Մեր տեղեկու­թյուններով, նա սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից եւ իր հետ Դանիայից տարել է նաեւ դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել:

Դեսպանատան աշխատակիցները վստահ չեն, որ աշխատակազմը կպահպանվի, քանի որ բյուջեի սղություն կա, իսկ Արզումանյանը, բնականաբար, անձնական ներդրումներ չի անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ