News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատարը հայտարարել է իր դեսպանին Իրան վերադարձնելու մասին, որը Թեհրանից հետ էր կանչվել անցյալ տարվա հունվարին՝ ի նշան Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակվելու դեմ բողոքի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելվ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը։

«Կատարն այսօր հայտարարել է, որ Թեհրանում նրա դեսպանը կվերադառնա՝ իր դիվանագիտական պարտականությունները կատարելու համար»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։ Փաստաթղթում նշվում է, որ Կատարի իշխանությունները «հույս ունեն ամրապնդել Իրանի հետ երկկողմանի հարաբերությունները» բոլոր ոլորտներում։ Անցյալ տարվա հունվարին Կատարը հայտարարեց Իրանից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան բողոքի Թեհրանում եւ Մեշհեդում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման։

Դրանից ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել էր 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին, այդ թվում՝ շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրային։ Իրանը դատապարտեց քարոզչին մահապատժի ենթարկելը։ Զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, մասնավորապես՝ հարձակման ենթարկվեցին Թեհրանում սաուդյան դեսպանատունն ու Մեշհեդում՝ հյուպատոսությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ