Վանաձորում օգոստոսի 23-ին գիշերը վրաերթի է ենարկվել 37-ամյա տղամարդ: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:25-ի սահմանում «ՎԱԶ 2121» մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանն է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Niva-ի մոտ չեն հայտնաբերել վարորդին եւ այս պահին ճշտում են վարորդի ինքնությունը, նշված ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դատախազության նախկին դատախազ Արծվիկ Ասատրյանի տղային՝ Երեւան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սեւակ Ասատրյանին: