Երեւանում օգոստոսի 23-ի երեկոյան երկու կին կտրված վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից 69-ամյա Ռուզաննա Կ.-ն կրծքավանդակի ձախ կեսի կտրված վերքով, իսկ 36-ամյա Զարուհի Ս.-ն՝ վերջին վերջույթների երակների, որովայնի առաջնային պատի կտրված վերք աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք Երեւանի բնակիչներ են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 19։30-ի սահմանում, իրենց բնակարանում նրանք ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել են իրենց։
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։