News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եզրակացություններ արվել են, ներկայացվել են ՀՀ նախագահին մեր հագեցվածությունն ավելացնելու առումով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Արտավանի անտառների եւ «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհների մարման աշխատանքներին:

Նա հիշեցրեց, որ իրենք գործում էին ռազմական լեզվով ասած, երկու թատերաբեմում. 2 օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում եւ Արտավանի անտառներում, եւ «Խոսրովի անտառ» արգելոցում: Ամենագնաց մեքենաները, որոնք կարող էին անձնակամ տեղափոխել եւ ՊՆ-ի ուղղաթիռները կիրառվում էին, իսկ ուժեղ քամին ու ռելիեֆի կտրտվածությունը խանգարում էին»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու մի քանի օր հետո միայն դիմեցին ռուսական կողմին՝ օգնության խնդրանքով, նախարարը պատասխանեց. «Ժամանակի առումով հաշվարկներն իրականացվել են եւ անմիջապես օգնության համար դիմել ենք ռուսական կողմին: Սկզբնական գնահատականը թույլ չէր տալիս այդիսի ինքնաթիռ խնդրել: Հենց սկսեց այրվել անտառը, ոչ թե խոտածածկը, անմիջապես դիմեցինք:»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ