News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հակառակորդ Դոնալդ Թրամփին անվանել է «սրիկա, որը սիրում է վախեցնել կանանց»։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC-ն։

Հեռուստաալիքը Քլինթոնի հուշերից հատված է հրապարակել իր կայքում։ Դրանում նախկին պետքարտուղրաը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի հոկտեմբերին՝ Սեն Լուիսում բանավեճի ժամանակ։

Քլինթոնի խոսքով՝ Թրամփն այնքան էր մոտենում իրեն, որ բառացիորեն «շնչում էր իր պարանոցին»։

«Դե, իսկ դուք ի՞նչ կանեիք։ Դուք հանգստություն կպահպանե՞իք, կշարունակե՞իք ժպտալ եւ ձեւացնել, թե նա ձեր անձնական տարածք չի ներխուժել։ Թե՞ կշրջվեիք, նրա աչքերի մեջ կնայեիք եւ պարզ ու հստակ կասեիք. «Մեկ քայլ հետ, սրիկա, հեռու ինձանից։ Ես գիտեմ, որ դու սիրում ես վախեցնել կանանց, բայց ինձ չես կարող վախեցնել, այնպես որ՝ մեկ քայլ հետ»,-գրել է նա։

Քլինթոնի «Ի՞նչ է պատահել» ինքնակենսագրական ակնարկների հավաքածուն լույս կընծայվի 2017 թվականի սեպտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ