News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Մաարիվ»-ի հրապարակումը՝ իսրայելական ընկերությունների ներկայացուցիչների հնարավոր մասնակցության մասին Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա հարձակմանը, լայն աձագանք գտավ ոչ միայն հայկական եւ ադրբեջանական, այլեւ ռուսական լրատվամիջոցներում։ «Կոմերսանտ» պարբերականը եւս հետաքրքրվեց այդ իրավիճակով։

Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, պատասխանելով իրավիճակը մեկնաբանելու պարբերականի խնդրանքին, հայտարարել է. «Պաշտպանության նախարարությունները սովորաբար չեն մեկնաբանում ռազմական արտահանության հետ կապված տեղեկությունը։ Այդ հարցն ուսումնասիրվում է պաշտպանության նախարարության համապատասխան մարմինների կողմից»։ Գերատեսչութունում հստակեցրել են, որ « եթե նույնիսկ Aeronautics Defense Systems-ի ինժեներներն այցելել են Ադրբեջան, նրանց հետ իսրայելցի զինծառայողներ չեն եղել»։ 

Իսրայելի պետական կառույցներում գտնվող «Կոմերսանտ»-ի աղբյուրը «Մաարիվ» պարբերականում նկարագրված  իրավիճակն արտասովոր է անվանել։ «Նախկինում նման բան չի եղել։ Իսրայելի ռազմական արդյունաբերության համար ուրիշների հակամարտություններին չմիջամտելը շատ կարեւոր է։ Ցանկանում եմ հավատալ, որ որ այդ տեղեկությունը չի հաստատվի։ Բայց եթե նույնիսկ այն ճիշտ լինի, իհարկե, ռազմական գերատեսչությունն  ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի»,-ասել է աղբյուրը։

Հայտնի չէ, թե երբ կավարտվի Իսրայելի պաշտպանության նախարարության հետաքննությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարվածային անօդաչուներ արտադրող Aeronautics Defense Systems (ADS) ընկերության նկատմամբ հետաքննություն է իրականացնում։ Իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնել է, որ Թել Ավիվում գտնվող ընկերության աշխատակիցները ադրբեջանցի զինծառայողների խնդրանքով կարող էին հարվածել Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերին։ Ընկերությունը հերքում է մեղադրանքները՝ չնայած նրա եւ Բաքվի համագործակցության մասին վաղուց է հայտնի։

Սկանդալը բարձրացել է «Մաարիվ»-ում հրապարակումից հետո, որը հայտնում է Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակության Ադրբեջան այցելելու մասին։ Նպատակը Orbiter 1K անօդաչու սարքի մատակարարման շուրջ պայմանագիր կնքելն էր։ Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը պնդում է, որ ադրբեջանցի զինծառայողներն իսրայելցի ինժեներներին խնդրել են ցուցադրել տեխնիկան գործնականում՝ հարվածելով Լեռնային Ղարաբաղի դիրքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ