News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 24-ին, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Ըստ պաշտպանի՝ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը: Նշենք, որ դատավորը, ինչպես միշտ, այսօր էլ փորձում է նիստն անցկացնել առանց ամբաստանյալների ներկայության: Պաշտպանները պնդեցին, որ առանց իրենց պաշտպանյալների նիստն անցկացնելն ապօրինություն է: Պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ, քանի որ առանց պաշտպանյալների մասնակցության՝ չի կարող տեղի ունենալ նիստ:

Արտուշ Գաբրիելյանի ապօրինություններին չմասնակցելու հիմնավորմամբ՝ Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը, իսկ Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ