News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայում հարկավոր է Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ) ստեղծել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «ԻՊ-ն փորձում է հարձակումներ իրականացնել ամբողջ մայրցամաքում»:

«Հարկավոր է համադրված աշխատել, քանի որ երբեմն համագործակցության պակաս կա: Մենք կարող ենք ավելին անել դատախազությունների, ոստիկանություննների, հետախուզությունների փոխգործակցության շնորհիվ»,- Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Տայանին՝ հավելելով. «Կարծում եմ՝ Եվրոպայում պետք է ՀԴԲ գործի՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար»:

Եվրախորհրդարանի ղեկավարը նաեւ նշել է, որ երիտասարդության ծայրահեղականացման կանխումը պետք է սկսել կրթական մակարդակից: «Եթե նա եվրոպացի է, բայց այլ երկրից, հարկավոր է նրան բացատրել Եվրոպայի արժեքները»,- նշել է Տայանին:

ԵԽ նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել «ոչ միայն արաբերեն, այլեւ իսպաներեն, իտալերեն, գերմաներեն խոսող եվրոպական իմամների պակասի ուղղղությամբ»: «Հորդանանում ոստիկանությունը գիտի, թե ինչի մասին է խոսում իմամը»,- ասել է Անտոնիո Տայանին: Նրա խոսքով՝ Բարսելոնայում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ, իմամ Աբդելբաքի աս-Սաթին «ահաբեկիչ էր, կրոնի մասին չէր խոսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ