News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում հողային եւ ջրային պաշարները, ինչպես նաեւ գոյություն ունեցող ենթակառուցվածքներն անարդյունավետ են օգտագործվում: Դա անթույլատրելի է գյուղացիական տնտեսությունների զարգացման ընդունված ծրագրի պայմաններում: Օգոստոսի 24-ի կառավարության հերթական նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա՝ հողային հաշվետվության տվյալների համաձայն, ոռոգվող հողատարածքները հանրապետությունում կազմում են շուրջ 208 հազար հա: «Սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող տարածքները 90-130 հազար հեկտարի սահմաններում են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ տարբերությունը պայմանավորված է հատկապես հողային եւ ջրային պաշարների, ինչպես նաեւ գոյություն ունեցող ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործմամբ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, գյուղնախարար Իգնատի Առաքելյանին եւ մարզպետերին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին նյութեր, տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել, որոնք անհրաժեշտ են ոռոգվող տարածքների ավելացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ