News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 24-ին հաստատել է միջոցառումների ծրագիրը՝ ուղղված Հայաստաում մարզադպրոցների կառավարման եւ դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է տվյալ ոլորտում միասնական աշխատանքի եւ դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ երիտասարդության մարզական պատրաստվածությամբ զբաղվում են 175 մանկական մարզադպրոցներ, որոնք պատկանում են տարբեր գերատեսչությունների, ինչեպս նաեւ Երեւանի եւ Գյումրիի պետական օլիմպիական դպրոցները։ Նշված մարզադպրոցների սպորտային խմբերում՝ 1962 մանկավարժ մարզիչների ղեկավարությամբ, 40 3000 մարդ 42 տեսակի սպորտով է զբաղվում։ Տարբեր գերատեսչությունների տարբեր մարզադպրոցներում կանոնակարգերը տարբեր են, մարզիչների աշխատավարձը տարբեր է, միասնական մարզական ծրագրերը բացակայում են մարզադպրոցներում անհրաժեշտ գույք չկա։

Մարզական կրթական գործընթացն առավելագույնը արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզասրահներն ապահովել անհրաժեշտ սպորտային գույքով։ Հայաստանում սպորտի զարգացման հիմնական  խնդիրներից մեկը պետք է լինի 18 տարեկանից բարձր հեռանկարային մարզիկների մարզումները կազմակերպելը։ Խնդիրը կլուծվի բարձրագույն վարպետության դպրոցներ ստեղծելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ