News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Կամերային երաժշտության տանն այսօր՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության արարողությունը (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեծ գրողի հուղարկավորությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ:

Լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները միշտ կրթելու են սերունդներին: Նախարարի խոսքով, գրողի ստեղծագործությունները մատնանշում են հայ ժողովրդի ողնաշարը:

«Մեր կորսւտը շատ մեծ է, բայց մեզ պետք է փարատենք նրանով, որ նա մեզ թողել է մեծ եւ անգնահատելի գրական ժառանգություն»,-ասաց նա:

Պերճ Զեյթունցյանին ծափերի ներքո ուղեկցեցին դեպի Երեւանի քաղաքային պանթեոն, որտեղ նրան հողին են հանձնելու:

Նշենք, որ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ին: Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ