Ստամբուլի Քարթալի շրջանում դատարաններից մեկում սպանության գործով դատավարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ժամանակ մեղադրվող կողմի եւ տուժող կողմի հարազատների միջեւ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է դատարանի մուտքի մոտ։ Այդ ընթացքում կողմերից մեկը հրազենով սկսել է կրակել։
Հրաձգության հետեւանքով 2 հոգի վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են կրակողները հեռանում դատարանի մոտից։