Անտառային հրդեհների մարման ընթացքում կազմակերպչական խնդիր է եղել, որի լուծումը որոշակի ժամանակ էր պահանջում՝ ինչպես ցանկացած «ռազմական գործողության» ընթացքում: Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով՝ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի առաջին ժամերին աշխատանքների համակարգման հետ կապված որոշակի խնդիրներ են ծագել: «Մեր գործընկերների՝ պարոնայք Մինասյանի եւ Հարությունյանի հետ միասին արագորեն լուծեցինք այդ խնդիրները: Կազմակերպչական խնդիր էր, որի լուծումը որոշակի ժամանակ էր պահանջում, ինչպես ցանկացած «ռազմական գործողության» ընթացքում»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց. «Պարոն Տոնոյանը շատ գեղեցիկ արտահայտվեց. մենք մարտական ընկերներ դարձանք»: