News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ (ֆոտոռեպորտաժ):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են համատեղ հայտարարություն:

Ստորագրվել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի եւ Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիայի Սեյսմաբանության եւ մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին», «Երեւանի պետական համալսարանի եւ Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան պետական համալսարանի միջեւ համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Թուրքմենստանի Կառավարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Ս.Ա.Նիյազովի անվան թուրքմենական գյուղատնտեսական համալսարանի միջեւ համագործակցության մասին» համաձայնագրերը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ Թուրքմենստանի ֆինանսների նախարարության միջեւ փողերի լվացման, փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Թուրքմենստանի սպորտի պետական կոմիտեի միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Թուրքմենստանի Կառավարության միջեւ 2018-2020 թթ. մշակույթի եւ արվեստի ոլորտում համագործակցության մասին» ծրագիրը, «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջեւ համագործակցության մասին» հուշագիրը եւ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջեւ 2018-2019 թթ.» համագործակցության ծրագիրը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով:

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ