News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանը եւ Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից հետո, լրատվամիջոցների համար նախատեսված իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, երկկողմ բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: «Հայաստանը եւ Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարեւորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձեւաչափերում:

Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ եւս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը եւ միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ