Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից այսօր՝ օգոստոսի 24-ին, 20-ամյա աղջիկ է նետվել: NEWS.am-ը ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:



























