Շիրակի մարզում, այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթեւկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվոլով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրիի բնակիչ 29-ամյա Տիգրան Թորոսյանի անվամբ։