Երեւանի հիվանդանոցներից մեկում, այսօր՝ օգոստոսի 25-ին, մահացել է նախօրեին օգոստոսի 24-ին, հիվանդանոց տեղափոխված Նոր Հաճն քաղաքի բնակիչ 61-ամյա Վալեր Մ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ, առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում, իր բնակարանից։ Նա տեղափոխվել էր «պոլիտրավմա» ախտորոշմամբ։

Իրավապահները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է։ Դատաբժիշկն էլ հայտնել է, որ Վալեր Մ.-ն մահացել է խեղդվելու հետեւանքով։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցից ոստիկանության Նաիրիի բաժին է բերման ենթարկվել 31-ամյա Հովակիմ Ղ.-ն, ով խոստովանել է, որ իր բնակարանում նախ ծեծի է ենթարկել Վալեր Մ.-ին, այնուհետեւ խեղդամահ արել։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածը ՌԴ քաղաքացի էր։

Կասկածյալ Հովակիմ Ղ.- ձերբակալվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշով։