News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեք խոշոր ընկերություններ դադարեցրել են Թեխասի Հյուսթոն քաղաքի մերձակայքում գտնվող նավթ մշակող գործարանների աշխատանքները, որտեղ մոլեգնում է «Հարվի» արեւադարձային փոթորիկը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Wall Street Journal պարբերականը։

Ամերիկյան ExxonMobil նավթային կորպորացիան հայտնել է Բեյթաունում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու մասին, որը կարող է օրական 560 հազար բարել նավթ վերամշակել։

Պարբերականի տվյալներով՝ նիդեռլանդա-բրիտանական Royal Dutch Shell ընկերությունը եւս դադարեցրել է Դիր Փարքում իր ձեռնարկության աշխատանքները, որի հզորությունն օրական 325 հազար բարել է։

Նման որոշում է կայացրել նաեւ բրազիլական Petrobras ընկերությունը՝ դադարեցնելով Փասադինայում գործարանի աշխատանքները։ Դադարեցվել են նաեւ Մեքսիկական ծոցի ափին՝ Կորպուս Քրիստի քաղաքի շրջանում գտնվող գործարանների աշխատանքներ։ Փակված ձեռնարկությունների ընդհանուր արժեքն օրական ավելի քան 2 մլն բարել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Ամենաշատ