Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Այս մասին NEWS.am-ին ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում»,- ասաց Տեր Վահրամը:
Նրա խոսքով, բոլոր եռակողմ հանդիպումների օրակարգը նույնն է եղել՝ ղարաբաղյան խնդիր եւ տարածաշրջանային խաղաղություն:
Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: