News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը  Համայնքային խորհրդի օժանդակությամբ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում  կազմակերպել էր «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ եւ Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված The Promise ինստիտուտի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում Հայաստանի եւ Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել  է  նշանակալից առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաեւ ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաեւ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետեւողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

The Promise ինստիտուտի տնօրեն Ասլի Բալին իր խոսքում նշեց, որ իրենց ինստիտուտի նպատակն է կյանքի կոչել «Խոստումը» ֆիլմի տեսլականը՝ պատրաստել մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների սերունդներ, որոնք հետամուտ կլինեն արդարադատությանն ու պատասխանատվությանը:

Ոջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասաց, որ ինքը հպարտ է Կալիֆորնիայի համալսարանում ֆիլմի ցուցադրմամբ այսպիսի հրաշալի հնարավորությամբ, որը թույլ է տալիս ֆիլմի միջոցով տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը:

Խոսոտւմը ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունն իր ելույթում ողջունեց նաեւ «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, պրոդյուսեր Կառլա Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ