News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով ամբաստանյալներից երկուսը այսօր՝ օգոստոսի 28–ի դատական նիստին  հրաժարվեցին դիրքորոշում հայտնել իրենց առաջադրված մեղադրանքի  կապակցությամբ, մյուսնեը  չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը։ Գործով մեղադրյալ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ  իրեն առաջադրվող մեղադրանքը հորինվածք է, պարզապես խնդիր կար իրեն ձերբակալելու։

«Մի ամբողջ շաբաթ հեռուստացույցով  ցույց  տվեցիք, որ զենք ենք բերել, հետո կարճում են էդ մասով, ասում են՝ նման բան չի եղել, հետո ասում են՝ մի մարդ բերել հանձնել ա, բա ո՞ւր ա էդ մարդը։ Ես պատասխանատում եմ իմ ամեն արածի համար, ինձ մեղավոր չեմ ճանաչում, դա հորինված, մտածված մեղադրանք էր, ես իմ մեղավորությունը չեմ ճանաչում, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել ու բացատրություն տալ։ Ես էդ հարցի հետ որեւէ կապ չունեմ, քանի որ ես անմեղ մարդ եմ, եթե հրթիռի վրա մարտկոց չկա, նա չի կարա թռնի, դա դետալ է, ոչ թե զինամթերք։ Այն, ինչ որ ներկայացնում է, ենթադրությունների տեքստ է, քանի որ խնդիր էր դրված պարոն Բաբայանին ձերբակալել»,-հայտարարեց Սամվել Բաբայանը։

Սամվել Բաբայանի պաշտպան  Ավետիս Քալաշյանը միջնորդություն  ներկայացրեց  դատարանին փոխել Սամվել Բաբայանի խափանման միջոցը, վերացնել ընտանիքի անդամներին տեսակցելու եւ նրանց հետ հեռախոսով զրուցելու, ինչպես նաեւ նրա գույքի վրա դրված արգելանքը։ Մեղադրող կողմը առարկություն ներկայացրեց միայն   խափանման միջոցը փոխելու  միջնորդության  կապակցությամբ։

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը իրեն առաջադրված մեղադրանքը  լսելուց հետո  հայտարարեց, որ տեքստը կիսատ է ընթերցել մեղադրող դատախազը։ «Տեքստի վերջում պետք է գրված լինի երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը  կարդացողին, մեկը լսողին, մյուսը․․․»,-հավելեց Սանասար Գաբրիելյանը։ Նա նույնպես պահանջեց  պարզել եւ դատարան հրավիրել այն անձին, որը զենքը  բերել եւ իբրեւ  հանձնել է իրենց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ