News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրեր առաջ 10 օրական երեխա է մահացել:

NEWS.am-ին մահացած փոքրիկի հայրը՝ Ավետիք Թովմասյանը, պատմեց, որ հղիության ընթացքում կինը որեւէ խնդիր չի ունեցել, հսկող բժշկուհին՝ Հասմիկ Անդրեասյանը, իրենց մշտապես վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա:

«3-րդ երեխաս է եղել, ոչ ասել են, որ խնդիր է լինելու, ոչ դոպլերի են ուղարկում, բայց պիտի անեին, թեկուզ կասկած էլ չունենային: Օգոստոսի 13-ին կինս ցավեր է ունեցել, 7 ամսական հղիություն էր, տեղափոխել ենք հիվանդանոց, երեկոյան բժիշկներն ինձ ասում են՝ վիճակը լավ չի, արյունահոսություն կա, իջեցնում են սոնոգրաֆիայի, բժիշկն ասում է, թե պրոբլեմ չկա, կարող է մինչեւ 9 ամսական ձգել, հետո վերեւ են բարձրացնում, բժշկուհին որոշում է անմիջապես կեսարյան հատում անել»,- պատմեց Ավետիք Թովմասյանը:

Երեխան, Թովմասյանի պատմելով, սրտի արատ է ունեցել, որը հնարավոր էր պարզել մինչեւ նրա ծնվելը: Հաջորդ օրն արդեն երեխայի հորը կանչել է բժիշկն ու հայտնել, որ թոքերի խնդիր ունի, քանի որ ժամկետից շուտ է ծնվել:

«Երկու օր անցնում է, բժիշկը կանչում է, թե թոքերը բուժելիս պարզել ենք, որ սրտի արատ ունի, Նորքի սրտաբանական կլինիկայից բժշկի են հրավիրում, հաջորդ օրն ինձ կանչում են, թե արի քո մեքենայով տար Նորքի հիվանդանոց: Հարցնում եմ՝ ինչքանով է ճիշտ, որ ես իմ մեքենայով տեղափոխեմ էս շոգին, բժիշկն ասում է՝ ես վստահեցնում եմ խնդիր չի լինի, տար: Ես էլ իմ երեխային ստիպված տեղափոխում եմ Նորքի սրտաբանական, որտեղ հետազոտում են, ասում են՝ երկար կյանք չունի եւ հետ են ուղարկում «Շենգավիթ» ԲԿ, ես կռիվ անելով մի կերպ «Շտապօգնություն» եմ կանչում ու երեխայիս նորից տեղափոխում»,- ասաց Ավետիք Թովմասյանը:

Երկու օր անց արդեն նորից երեխային ծայրահեղ ծանր տեղափոխել են Նորքի սրտաբանական կլինիկա: Մինչ այդ Ավետիք Թովմասյանի պատմելով՝ ինքը փորձել է երեխային Մուրացանի մանկական հիվանդանոց տեղափոխել, անձամբ է գնացել այնտեղ, սակայն բժիշկը հրաժարվել է ընդունել:

«Ստիպված տարել ենք Նորք, որտեղ ամսի 22-ին մահացել է երեխան... դոպլերը ցույց կտար հաստատ բոլոր խնդիրները, համոզված եմ: Անդրեասյանին ասում եմ՝ ո՞նց է եղել, որ չեն իմացել, բժշկուհին էլ ասում է՝ ես կապ չունեմ, սոնոյի բժշկին ասա... բացի դրանից, ո՞նց կարող էին էս 40 աստիճան շոգի պայմաններում իմ երեխային տային իմ ձեռքն ու ասեին՝ տար ուրիշ հիվանդանոց, էն էլ էս շոգին, խցանումներին»,- դժգոհեց փոքրիկի մայրը:

Հարազատները կատարվածում հենց Անդրեասյան Հասմիկին են մեղադրում եւ այն բժշկին, որը ստիպել է երեխային տեղափոխել այլ հիվանդանոց՝ առանց «Շտապօգնության» մեքենայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ամենաշատ