News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, թե´ Հայաստանի, թե ´Արցախի եւ թե´ Ադրբեջանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ. այդ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշել է հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ:

ԵՍԶՈՒ

Դեռեւս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որը կարգավորում է սպառազինությունների վերահսկման հարցերը: Այդ պայմանագրի սահմաններում Հայաստան բազմիցս այցելել են արտերկրյա ռազմական տեսչություններ, իսկ հայաստանցի մասնագետները տեսչական ստուգումներ են իրականացրել մի շարք այլ երկրներում (Թուրքիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա եւ այլն):

Պայմանագրի սահմաններում կողմերը պարտավոր են նաեւ հաշվետվություններ հանձնել կապված սովորական սպառազինությունների (թե անձնակազմի եւ թե տեխնիկայի) քանակի եւ տեղաբաշխման հետ:

Հայաստանի Պաշտպանության նախարարության առաջարկով մենք ուսումնասիրեցինք ԵՍԶՈՒ անդամ պետությունների հաշվետվությունների հիման վրա պատրաստված 2017 թվականի զեկույցը, որից էլ ստորեւ ներկայացնում ենք տեղեկություններ (բոլոր տեղեկությունները 2017 թվականի սկզբի դրությամբ են):

Կփորձենք ընդգծել նաեւ այն տվյալները, որոնք 2016 թվականի նկատմամբ փոփոխվել են: Փոփոխված տվյալները շեղ տառերով են:

Հայաստան եւ Արցախ

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 44.800 է, որից 41.850-ը՝ ցամաքային ուժերն են (մնացածը՝ օդուժ եւ հակաօդային պաշտպանություն): Ցամաքային ուժերում զորակոչիկների ընդհանուր թիվը կազմում է 18.950:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին զեկույցում թվերը միարժեք չեն, քանի որ ԼՂՀ-ն ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ չէ եւ հաշվետու չէ: Այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի թվաքանակը, համաձայն զեկույցի՝ 18-20 հազարի միջակայքում է:

Սակայն, թե զեկույցը եւ թե մենք չենք բացառում, որ իրականում Արցախին վերագրվող զինված ուժերի անձնակազմի եւ տեխնիկայի մի մասը ներառված է նաեւ ՀՀ ԶՈՒ թվաքանակում: Սա նաեւ հաստատվում է այն հանգամանքով, որ 2017 թվականի պառլամենտական ընտրություններին Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող ընտրողների ու պայմանագրային զինծառայող ընտրողների մի մասի ցուցակներում կար ընդամենը մոտ 21 հազար մարդ, այնինչ այդ ցուցակում պետք է լինեին բոլոր 19 հազար ժամկետային եւ եւս մոտ 5 հազար պայմանագրային ծառայողները: Հետեւապես, զեկույցում նշված ցամաքային ուժերի 42 հազար զինծառայողների մի մասը գտնվել ու ծառայում է Արցախում (ԼՂՀ ԶՈՒ-ում):

Ըստ այդմ, Հայաստանի ու Արցախի ցամաքային ուժերի գումարային քանակը հավանաբար կազմում է մոտ 50-55 հազար ծառայող:

Եվս 4300 զինծառայող կա ՀՀ ոստիկանության եւ սահմանապահ ծառայության զորքերում:

Կառուցվածք. Հայաստանի Զինված ուժերը բաղկացած են

  • 5 բանակային կորպուսներից (յուրաքանչյուրի կազմում, հիմնականում, մեկական հետախուզական, տանկային, հրետանային գումարտակներ, 2-4 մոտոհրաձգային գունդ, երբեմն նաեւ կապի, ինքնագնաց հրետանու, թիկունքի գումարտակներ եւ այլ զորքեր): Տարբերվում է միմիայն Երեւանն ու Գյումրին ներառող 5-րդ բանակային կորպուսը, որի կազմում գտնվող զորքերի կազմը առավել համեստ է:
  • 5 առանձին բրիգադներից (հատուկ նշանակության, հրետանային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային եւ հակաօդային):
  • 6 առանձին գնդերից (2-ական հակաօդային ու ռադիոէլեկտրոնային պայքարի, 1-ական հակատանկային ու ինժեներական): Անցյալ տարվա համեմատ ավելացել է ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ գունդ:
  • Օդուժից:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի Զինված ուժերն ունեն․

  • 101 հատ T-72 տանկ (եւս 8 ավելի հին տանկ) եւ մոտ 200-300 նման տանկ ունի ԼՂՀ ԶՈՒ-ն (Արցախի վերաբերյալ տվյալների իսկության ստուգումը չափազանց դժվար է): Հայաստանի սպառազինությունում կա նաեւ 1 միավոր Т-90:
  • 86 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 12 հետախուզական մարտական մեքենա ու 130 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 75-ը՝ БМП-1 են: Զրահափոխադրիչների մեծ մասը БТР-60 եւ БТР-70 են: Եվ մոտ 250-350 ՀՄՄ ու զրահափոխադրիչ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում:
  • 232 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 38-ը ինքնագնաց, 131-ը՝ քարշակվող, 51-ը՝ համազարկային կրակի համակարգեր եւ 12 խոշոր տրամաչափի ականանետ:

Հատկանշական է, որ զեկույցում ներառված չեն 2016 թվականի սեպտեմբերին Երեւանում ռազմական շքերթին ցուցադրված 2 հատ «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը:

Եվս մոտ 250-300 հրետանային համակարգ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում, որոնցից շուրջ 40-50-ը համազարկային կրակի БМ-21 «Град» համակարգեր են:

  • Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում հիմնականում «Фогот», «Штурм» եւ «Конкурс» համակարգեր են: Հակատանկային ստորաբաժանումներն ունեն նաեւ Т-12 հրանոթներ:
  • Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է С-75, С-125, «Круг», «Оса» եւ «Куб» համակարգերից: ՀՀ եւ ԼՂՀ ԶՈՒ ստորաբաժանումների սպառազինությունում կան նաեւ «Իգլա» եւ «Իգլա-1» շարժական զենիթահրթիռային համակարգեր: Հայաստանի սպառազինությունում կա 2 դիվիզիոն С-300ПС համակարգ:
    Հարկ է նշել, որ թեեւ այդ մասին նշված չէ զեկույցում, սակայն 2016 թվականի ռազմական շքերթից պարզ է դառնում, որ Հայաստանի ՀՕՊ սպառազինությունում կան նաեւ «Бук» համակարգեր:
  • Ռազմական ավիացիան բաղկացած է 15 Су-25 «Frogfoot» գրոհային ինքնաթիռներից, 14 ուսումնամարզական ինքնաթիռներից եւ 2 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներից: Վերջին տարում օդուժի պարկը ավելացել է միմիայն մեկ ոչ մարտական A-319 «Աիրբաս»-ով:
  • Հայաստանի սպառազինությունում կան նաեւ տեղական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքեր, որոնք սակայն տեղ չեն գտել այս տարվա զեկույցում:
  • Օդուժը սպառազինված է նաեւ 11 МИ-24 եւ 10 МИ-8 ուղղաթիռներով, ինչպես նաեւ 2 հրամանատարական МИ-9 ուղղաթիռներով:
  • Տակտիկական հրթիռային միջոցներից Հայաստանի սպառազինության մեջ կան թվով 8 հատ «Էլբրուս» եւ 4 հատ «Տոչկա» հրթիռներ: Վերջին տարում դրանց ավելացել են 4 հատ «Իսկանդեր» տեսակի կայանքները:

Ադրբեջան

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 66.950 է, որից 56.850-ը՝ ցամաքային ուժերն են, 7.900-ը՝ ռազմաօդային ու հակաօդային ուժերը եւ 2.200-ը՝ ռազմածովային ուժերը:

5.000 զինծառայող կա Ադրբեջանի սահմանապահ (այդ թվում՝ առափնյա) զորքերում: Եվս շուրջ 10.000 անձնակազմ ունեն Ադրբեջանի ոստիկանության զորքերը:

Կառուցվածք. Ադրբեջանի  Զինված ուժերը (ցամաքային) բաղկացած են 5 բանակային կորպուսների հրամանատարությունից, որոնց մեջ մտնում են 23 մոտոհրաձգային բրիգադներ: Բացի այդ, ցամաքային ուժերի կազմում կա 2 հրետանային, 1 հրթիռահրետանային, 1 հակատանկային, 1 ինժեներական, 1 անվտանգության, 1 կապի եւ 1 թիկունքի ապահովման բրիգադ:
Առանձին են ԱՀ ԶՈՒ օդուժը եւ ռազմածովային ուժերը: Ռազմածովային ուժերի կազմում կա ծովային հետեւակի դիվերսիոն-հետախուզական մեկ բրիգադ:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի Զինված ուժերն ունեն․

  • 439 տանկ, որոնցից 95-ը T-55, 244-ը՝ T-72 եւ 100-ը՝ T-90s: Այս տանկերը նախագծվել են համապատասխանաբար 50-ից 90-ական թվականներին:
  • 191 հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 15 հետախուզական մարտական մեքենա ու 568 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 88-ը՝ ուշ 1980-ականների արտադրության БМП-3: Զրահափոխադրիչներից 90-ը ադրբեջանական արտադրության են:
  • 554 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 123-ը ինքնագնաց, 207-ը՝ քարշակվող եւ 112-ը՝ համազարկային կրակի համակարգեր: Եթե անցյալ տարեսկզբին Ադրբեջանն ուներ 6 հատ «Սոլնցեպյոկ» համազարկային զրահապատ հրանետ, ապա այս տարի դրանց թիվը 18 է:

Հրետանու սպառազինությունում կա նաեւ 120 մմ տրամաչափի 148 ականանետ, որոնցից 36-ը ինքնագնաց զրահապատ «Нона-С» եւ «Вена» համակարգերն են:

  • Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում են հիմնականում «Фогот», «Метис», «Конкурс», «Скиф», «Малютка», «Spike-LR» եւ ինքնագնաց «Хризантема» համակարգերը:
  • ԱՀ ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է «Круг», С-125, «Оса», «Стрела-10», «С-200», «Бук-1М» եւ «Куб» համակարգերից, ինչպես С-300ПМ2 «Фаворит» համակարգի 2 դիվիզիոններից:
    ԱՀ ԶՈւ սպառազինությունում կան նաեւ «Իգլա-1» եւ «Игла-С» շարժական զենիթահրթիռային համակարգեր:
  • Ադրբեջանի օդուժն ունի 21 գրոհային ինքնաթիռ (մեծ մասը՝ SU-25 «Frogfoot»), 14 MIG-29 «Fulcrum» կործանիչ, 12 ուսումնամարզական եւ 4 ռազմատրանսպորտային ինքնաթիռ:
  • Զեկույցում իրարամերժ տեղեկություններ են Ադրբեջանի անօդաչու սարքերի մասին: Սակայն այլ աղբյուրների համաձայն՝ դրանց թիվը տատանվում է 50-ից 120-ի միջակայքում, որոնց մի մասը արտադրվում է Ադրբեջանում:
  • Օդուժը սպառազինված է նաեւ 26 Ми-24, 13 Ми-8 2 Ми-2 եւ 20 Ми-17 ուղղաթիռներով:
  • Տակտիկական հրթիռային միջոցներից Ադրբեջանի սպառազինության մեջ կան թվով 4 1960-ականների «Տոչկա» հրթիռներ:
  • Ադրբեջանի ռազմածովային ուժերը հիմնականում սպառազինված են 4 մարտական, 8 պարեկային, 6 ամֆիբիա եւ այլ (ավելի փոքր ջրատարողունակությամբ եւ թիկունքային բնույթի) նավերով:

Եվս մեկ անգամ նշենք, որ բոլոր տվյալները 2017 թվականի տարեսկզբի դրությամբ են եւ  բաց (ոչ գաղտնի) տեղեկատվություն են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ