News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանում հրդեհը միտումնավոր է արվել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Նաիրիտը» մի հսկա գիգանտ էր, որ դեռ ԽՍՀՄ ժամանակ տալիս էր կաուչուկի մի քանի տեսակներ, որոնք արտահանվում էին նաեւ ԽՍՀՄ-ից դուրս: Արվեց մեծ սխալ, երբ փակվեց գործարանը, թեեւ շատերը պնդում էին, որ դա առաջընթաց կտա Հայաստանին»,-ասաց նա:

Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, Ադամյանը նշեց, որ «Նաիրիտի» հետ կապված միշտ բնապահպանական խնդիրներ եղել են, դեռ խորհրդային տարիներից բարձրաձայնվել է, որ շրջակա միջավայրին, նաեւ շրջապատի մարդկանց լուրջ վնաս է պատճառվում. «Ես կարծում եմ, որ շրջապատի մարդկանց գոնե պետք է տեղափոխեն: Այսօր մենք ունենք խաբված աշխատակիցներ, կիսաթալանված գործարան»։

Ադամյանի խոսքով, Նաիրիտն ամբողջությամբ թալանվել է. «Դեռ 2010 թվականին նաիրիտցիները բարձարաձայնեցին, որ էթինոլ լաքը պահեստավորվում է հենց նույն վայրում, որը չպետք էորոեշակի քանակից անցնի: Եթե անցնում է այդ քանակը, ապա դա վտանգ է «Նաիրիտի» համար»:

Սիլվա Ադամյանը համոզմունք հայտնեց, որ հրդեհը միտումնավոր է արվել. «Որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ ուզում էին վերավաճառել, երկրորդ՝ նախկին տերերը շատ բան փակում էին, շատ բաներ կային, որ չէր կարելի ցուցադրել հանրությանը: Սա խայտառակ մի իրավիճակ է, եւ որպեսզի այդ ամենը ծածկվի, այդ խնդիրները զրոյանան, իրենց արած թալանը չերեւա, մենք ունեցանք այս հրդեհը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Ամենաշատ