News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերն ավարտել են Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում հրդեհաշիջման աշխատանքները եւ վերադարձել Հայաստան:

Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջեւ դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում:

Հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում՝ փրկարարներին հաջողվել է նաեւ կանխել կրակի տարածումը հարակից Դաբա եւ Ծաղվերի բնակավայրեր:

Ետդարձի ճանապարհին փրկարարներն այցելել են հայաշատ Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, մասնակցել պատարագին՝ նոր ուժով ծառայություն իրականացնելու օրհնություն ստացել:

Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության եւ անձնուրաց ծառայության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին անձամբ շնորհակալական խոսք են ուղղել Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին, վարչապետ Գ. Կվիրիկաշվիլին եւ ներքին գործերի նախարար Գ. Մգեբրիշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը կանխելու նպատակով օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական եւ 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա եւ շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մեկնել էին Վրաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ