Երեւանի Էրեբունի վարչական շրջանում «Weekend» բիլիարդ բարում աղջկան պատանդ պահելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը հայտնի է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Երեւանի բնակիչ 31-ամյա Գոռն է։ Նախնական տեղեկություններով՝ Գոռը եւ տուժողը միմյանց ճանաչել են նախկինում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած մոտ 30-ամյա տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Վերջինիս հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում:
Պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
«Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը NEWS.am-ին հայտնել է, որ նախնական տվյալով, աղջկա մարմնի վրա կան կապտուկներ, քերծվածք պարանոցի շրջանում:
Այս պահին Ռոստովյան փողոցի այդ հատվածը երկկողմանի փակ է:











