News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանում աննախադեպ հանցագործություն է տեղի ունեցել։ Էրեբունի վարչական շրջանում 31-ամյա երիտասարդը պատանդ է վերցրել 23-ամյա աղջկան։ Ականատեսների խոսքով՝ սրահի ներսում երկար ժամանակ վիճաբանություն է եղել, որի ընթացքում ջարդուփշուր են եղել սրահի գույքն ու պատուհանի ապակիները։ Դրանից հետո ահազանգ է ստացվել, որ տղամարդը պատանդ է վերցրել աղջկան, եւ դանակը նրա պարանոցին դրած՝ սպառնում է սպանել։ Մոտ մեկ ժամ իրավապահները ապարդյուն փորձել են բանակցությունների միջոցով ազատել աղջկան, ինչից հետո ծայրահեղ քայլի են դիմել, հանցագործին վնասազերծել են դիպուկահարի օգնությամբ։ Տղամարդուն հիվանդանոց են հասցրել արդեն մահացած։ Երիտասարդ աղջիկը բազմաթիվ վնասվածքներ ունի, կապտուկներ, քերծվածքներ պարանոցի շրջանում։ Նա հիվանդանոցում է։ Ավելի ուշ պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը՝ Երեւանի 31-ամյա բնակիչ Գոռ Հակոբյանը։ Այն մասին, թե ինչն է տղամարդուն դրդել նման քայլի դիմել, իրավապահները դեռ մանրամասներ չեն հաղորդում։ Նախնական տվյալով՝ տուժողն ու սպանվածը իրար ծանոթ են եղել։ Մամուլում տեղեկություններ կան, որ Գոռը վերջերս էր ԱՄՆ-ից Հայաստան արտաքսվել։

«Նաիրիտ» գործարանի տարածքում նախօրեին բռնկված հրդեհը այսօր առավոտյան ամբողջությամբ մարվել է։ Դեպքի վայրում հրշեջներն աշխատել են ամբողջ գիշեր։ Ինչից է բռնկվել հրդեհը, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը կարծիք է հայտնել, որ անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանումն է եղել հրդեհի պատճառը: Էթինոլ նյութը, որը ստացվում է քլորոպրենի արտադրության ժամանակ որպես թափոն, նրա խոսքով, դյուրավառ է, այն չի կարելի պահել գործարանում, այլ ժամանակին պետք է այրեին հատուկ վառարաններում։  Նշենք, որ ներկայում, երբ «Նաիրիտը» փակ է,  գործարանի անվտանգության համար պատասխանատու է ԱԻՆ-ը։ ի դեպ, երեկվանից համացանցում վարկած է շրջանառվում, թե հրդեհը միտումնավոր է արվել։ Այս տեսակետն ունի նաեւ բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նա այսօր կարծիք է հայտնել, թե հրկիզումն իրականացվել է վերջին տարիներին «իրականացված թալանը եւ գործարանի ներսում խայտառակ վիճակը թաքցնելու» համար։ Հրդեհի վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վանանդ գյուղի դաշտում գյուղի բնակիչներից մեկը տրակտորին կցված կցորդով վրաերթի է ենթարկել 13-ամյա Սուրեն Խուրշուդյանին։ Երեխան տեղում մահացել է։ Կցորդը բեռնված է եղել գյուղմթերով։ Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն։

Նիդերլանդներում գտել են Արմինե Համբարձումյանի երկու անչափահաս երեխաներին, որոնք անհետացել էին մոտ երկու շաբաթ առաջ, երբ հոլանդական իշխանությունները Հայաստան էին արտաքսել նրանց մորը: Այժմ 11-ամյա Լիլին եւ 12-ամյա Հովիկը փախստականների հարցերով զբաղվող հիմնադրամի հսկողության տակ են։ Նիդերլանդների իշխանությունները քննարկում են նրանց նույնպես Հայաստան արտաքսելու հարցը, քանի որ անհրաժեշտ են համարում ընտանիքի վերամիավորումը: Հիշեցնենք, որ Նիդերլանդներում մեծ աղմուկ էր բարձրացրել այս դեպքը, իրավապաշտպանները եւ համաքաղաքացիները մի քանի օր բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով չարտաքսել երեխաներին եւ Նիդերլանդներ վերադարձնել Հայաստան արտաքսված մորը:

Դոլարի վերելքը կանգ է առել, իսկ եվրոն երկու օրում թանկացել է ավելի քան 10 դրամով։ Դոլարի փոխարժեքն օգոստոսի 29-ին կազմել է 478, եվրոյինը՝ 576, ֆունտինը՝ 620, ռուբլունը՝ 8.14 դրամ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում օգոստոսի 30-ի գիշերը կդիտվի մինչեւ +22, ցերեկը՝ մինչեւ +36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ