News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Չելյաբիսնկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայ ձեռներեց Կամո Հարությունյանին։

Ռուսաստանի ՔԿ-ի մարզային վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովը նշել է, որ երեկ երեկոյան տներից մեկի մերձակայքում հայտնաբերվել է 36-ամյա գործարարի՝ հրազենային վնասվածքներով դին։

Իրավապահ մարմիններում Lenta-ի աղբյուրն ասել է, որ օգոստոսի 29-ին ուշ երեկոյան ձեռներեց Կամո Հարությունյանն ուղղվել է դեպի իր տան շքամուտք։ «Այդ պահին նրան է մոտեցել անհայտ անձը։ Վկաների խոսքով՝ տղամարդկանց միջեւ ձայնի բարձր հնչերանգով կարճատեւ զրույց է տեղի ունեցել։ Հետո անհայտ անձն ատրճանակից կրակ է բացել՝ գործարարի ուղղությամբ ավելի քան 10 փամփուշտ արձակելով»,- ասել է աղբյուրը։

Ստացված վերքերից Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձն անհետացել է։ Ըստ հիմնական վարկածի՝ սպանության պատճառը բիզնեսի համար վեճն է. զոհն ու մարդասպանը նախկինում ծանոթ են եղել։ Սակայն ստուգվում են նաեւ սպանության մյուս հնարավոր դրդապատճառները։ 

Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայկական սփյուռքի ղեկավարներից էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ