News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի էրեբունու վարչական շրջանի Ռոստովյան փողոցում օգոստոսի 29-ին Weekend բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցրած 31-ամյա Գոռ Հակոբյանը, պարզվում է, ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ դատապարտված է եղել սպանության մեղադրանքով, հաղորդում է «Փաստինֆոն»

Ավելի վաղ նշվել էր, որ տղան վերջերս է ԱՄՆ-ից արտաքսվել Հայաստան: Հայտնի է դարձել, որ նա եւ աղջիկը ծանոթներ են եղել, եւ 2 ամիս բնակվել են միասին:

Սակայն նրանց երկուսին ամենայն հավանականությամբ միասին կապել է թմրամոլությունը, տղան թմրամոլ է եղել, իսկ աղջիկն էլ, մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, նույնիսկ դատապարտվել է 2016թ. նոյեմբերին:

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 24-ամյա աղջիկը մեկ այլ երիտասարդից տեղեկացել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին եւ նրան նախապես խոստացել է ձեռք բերել թմրամիջոց:

Դատական ակտի համաձայն՝ աղջիկը դատապարվել է 2,5 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։

Բացի այդ, աղջկա նկատմամբ՝ պատժի կատարման հետ միացված, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատությունում նշանակվել է հարկադիր բուժում թմրամոլությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: 31-ամյա Գոռ Հակոբյանին հիվանդանոց են հասցրել արդեն մահացած: Պարզվել է, որ նա վերջերս էր արտաքսվել ԱՄՆ-ից, ըստ մամուլի տեղեկությունների, նա «Կայարանցի Բիբոսի» տղան է, որը եւս բնակվում է ԱՄՆ-ում:

Հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու հատկանիշներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել…
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին…
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Ամենաշատ