News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը, որին այսօր՝ օգոստոսի 30-ին, դատարանը ներգրավվել որպես «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի պաշտպան, չի պատրաստվում հրաժարվել նիստերին ներկայանալուց:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գարեգին Մարգարյանը նշեց, որ ինքը գալու է նիստերին, բայց պաշտպանություն չի իրականացնելու, լռելու է:

«Ես երկընտրանքի առաջ եմ կանգնած՝ պետք է կատարեմ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը եւ դատարանի որոշումը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումն է, որ գնաս նիստին, բայց եթե համաձայնություն չլինի, պաշտպանություն չիրականացնես: Դատարանի որոշումն էլ, որ պարտադիր պետք է ներկա լինես նիստին: Հետեւաբար, ես գալու եմ նիստին, բայց պաշտպանություն չեմ իրականացնելու»,- ասաց Գարեգին Մարգարյանը:

Հարցին՝ արդյոք Հանրային պաշտպանի գրասենյակն է իրեն հրահանգել մնալ դատարանում նույնիսկ այն պարագայում, երբ ամբաստանյալները հրաժարվեն իր ծառայությունից։ Գարեգին Մարգարյանը չժխտեց հրահանգված լինելու հանգամանքը. «Այո, անկախ հրահանգելուց դատարանի որոշում կա, որ պետք է ներկայանաս նիստերին... հատուկ հրահանգ չի եղել, բայց եթե դատարանի որոշում կա, պիտի ներկայանաս նիստին»:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանն ու Արեգ Կյուրեղյանը հրաժարվեցին հանրային պաշտպանի ծառայությունից: Մինչդեռ Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց ներգրավվել Գարեգին Մարգարյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ