News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի համար հանրային պաշտպան ներգրավվելու դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց այդ գործով պաշտպան Լուսինե Սահակյանը:

Սահակյանի խոսքով, փաստաբանն առհասարակ իրավունք չունի իր պաշտպանյալի շահերին դեմ գործողություն կատարել:

«Եթե պաշտպանն արդեն կարծում է, որ ներգրավված պաշտպան է, պետք է պաշտպանություն իրականացնի: Հակառակ դեպքում, նա իրավունք չունի գտնվելու դատարանի դահլիճում եւ այդպիսով օրինականացնի դատարանի որոշումը, որովհետեւ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է: Ստացվում է, որ հանրային պաշտպանները, որոնք պաշտպանություն չեն իրականացնելու, գալու են, նստեն դահլիճում, իրենց աշխատանքը չկատարեն եւ պետության կողմից վարձատրվեն, ընդունելի՞ տարբերակ է, իհարկե, ոչ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նշեց, որ սա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է: Նշենք, որ իր որոշումը ներկայացնելիս Արտուշ Գաբրիելյանը հղում կատարել ՄԻԵԴ-ի որոշումների: Լուսինե Սահակյանը, սակայն նշեց, որ դատարանը չի պատկերացնում, թե ինչ որոշումների է հղում կատարում:

«Հենց Եվրոպական դատարանի այն որոշումներին հղում կատարեց, որտեղ ասվում է՝ հանրային պաշտպանը պարտավոր է պաշտպանություն իրականացնել, եւ այն պետք է լինի լիարժեք: Եթե լիարժեք պաշտպանություն չի իրականացնում, պատասխանատուն պետությունն է դառնում: Հիմա այստեղ պաշտպանն ասում է՝ ես ընդհանրապես չեմ իրականացնելու պաշտպանություն, ոչ թե վատ եմ իրականացնելու, ուղղակի դատարանի դահլիճում է գտնվելու, սակայն թե ինչ նպատակով, անհասկանալի է»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին առանց ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի համաձայնության՝ դատարանը երկրորդ հանրային պաշտպանին ներգրավվեց: Գարեգին Մարգարյանը հայտարարեց, որ ինքը նիստերին ներկայանալու է, սակայն պաշտպանություն չի իրականացնելու: Հետաքրքիր է, որ ամբաստանյալ Արմեն Բիլյանի դեպքում դատարանը հաշվի առավ նրա ցանկությունն ու հանրային պաշտպան չներգրավվեց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ