News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ղազախստանից SCAT ինքնաթիռը, որն Աստանայից Երեւան չվերթն էր կատարում, Ակտաու քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով։ Այս մասին հաղորդում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, շուրջ 14։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին)։ Չվերթի ընթացքում կինը երկու անգամ վատ  է զգացել եւ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել  Ղազախստանի հարավ-արեւելքում՝ Ակտաու օդանավակայանում։ Ուղեւորի վիճակը բարելավվել է։ Վերջինի բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը։

«SCAT ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաուում ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով։ Օդանավում 86 ուղեւոր է գտնվել, ուշացումը տեւել է 1 ժամ, 40 րոպե»,-ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ