News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Renault – Dacia ընկերության ռումինական գրասենյակը բացահայտել է Duster քրոսովերի նոր սերնդի դիզայնը, հայտնում է Daily-motor-ը:  

Ինչպես ենթադրվում էր, նոր Duster-ի համար որպես հարթակ գործարկվել է B0-ի ճարտարապետության արդիականացված տարբերակը: Ավտոմեքենայի չափերը, ինչպես նաեւ սրահի լուսանկարները դեռեւս չեն հրապարակվում: Սակայն հաղորդվում է, որ նոր Duster-ի սրահը նախորդների համեմատությամբ ամբողջովին վերամշակվել է:

Ինչ վերաբերում է թափքի դիզայնին, ապա այն հին ուրվագծերն է պահպանել: Նոր Duster-ը հագեցած է թարմացված բամպերներով, ռադիատորի նոր ճաղով, լուսադիոդային լուսարձակներով: Դրանից բացի, նոր քրոսովերը կունենա Atacama Orange կոչվող նոր գույն:

Նոր Duster-ի պաշտոնական դեբյուտը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում (Frankfurt Motor Show-2017): Այդ ժամանակ էլ կհրապարակվեն նորույթի տեխնիկական բնութագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news