News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Երեւանի բիլիարդանոցներից մեկում երիտասարդ աղջկան պատանդ վերցնելու դեպքի մասին: Պարզվում է՝ 23-ամյա աղջկան պատանդ վերցրած եւ արդյունքում դիպուկահարի կրակոցից մահացած 31-ամյա Գոռ Հակոբյանը մինչեւ վերջերս բնակվել է ԱՄՆ-ում, այնտեղ դատապարտվել է ծանր հանցագործության համար, ապա արտաքսվել Հայաստան:  Նա եւ պատանդառված աղջիկը մինչեւ այս դեպքը մոտ երկու ամիս միասին են ապրել: Նախորդ գիշեր նրանք միասին են մտել չգործող խաղասրահ: Ինչ է կատարվել դրանից հետո, պարզ չէ: Հաջորդ օրը ժամը 15:30-ի սահմաններում Գոռը սկսել է կոտրել խաղասրահի ապակիները եւ վնասել գույքը: Ըստ Քննչական կոմիտեի՝ երիտասարդն այդ կերպ փորձել է անցորդների ուշադրությունը հրավիրել: Դեպքի վայր եկած իրավապահների հետ բանակցելիս նա պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների եւ 1 փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել աղջկան: Իրավապահ մարմինները որեւէ տեղեկություն չեն հաղորդում այն մասին՝ արդյոք դիպուկահարի կրակոցով հանցագործին սպանելուց առաջ սպառել են բանակցային բոլոր միջոցները, օրինակ, փորձել են արդյոք երիտասարդին համոզել հոգեբանի կամ նրա հարազատների միջոցով: Ընդհանրապես, ոստիկանության գործողությունները մի շարք հարցեր են բարձրացրել հասարակության շրջանում, հատկապես ուշադրության է արժանացել այն տեսագրությունը, որում երեւում է՝ ինչպես է դիպուկահարը դիրքավորվում կրակոցն արձակելու համար: Կրակելու պահին փողոցում պառկած դիպուկահարը շրջապատված է բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հանգիստ կանգնած հետեւում են հանցագործի վնասազերծման ամբողջ ընթացքին: Այսօր ամբողջ օրը սոցիալական ցանցերը հեղեղված էին այս կադրերով ոգեշնչված մեմերով: 23-ամյա աղջիկը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը միջին ծանրության է

Օդերեւութաբանները Հայաստանում տաք սեպտեմբեր են կանխատեսում։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը Երեւանում կլինի 21...23 աստիճան, ինչը 1-2 աստիճանով վերջին տարիների միջին ջերմաստիճանից։ Առանձին օրերին ցերեկը օդի տաքությունը կհասնի մինչեւ  37-39 աստիճանի։ Ամսական տեղումների քանակը նորմային մոտ կլինի։ 

Ռուսաստանում հայ գործարար է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։ 36-ամյա Կամո Հարությունյանին անհայտ անձը սպանել է իր տան մոտ՝ ատրճանակի տասը կրակոցով։ Նախնական տվյալով՝ կրակողը եւ հայ ձեռներեցը վեճ են ունեցել բիզնեսի շուրջ։ 

Ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւանում: Այս գիշեր «Infiniti» մակնիշի մեքենան Հաղթանակ կամրջի վրա դուրս է եկել երթեւեկելի գոտուց, տապալել կամրջի երկաթե հենասյուներն ու ճաղավանդակներն ու ընկել ձորը: Վթարի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 18-ամյա Հայկ Մելքոնյանն է: Նա «Էրեբունի» ֆուտբոլային ակումբի խաղացող է

Խորհրդային շրջանի հայ գործիչների անունները կրող երեւանյան փողոցները վերանվանելու վերաբերյալ Ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը քաղաքապետարանը պետք է դնի հանրային քննարկման: Այս մասին լրագրողներին ասել է Տարոն Մարգարյանը՝ միաժամանակ, նշելով, որ այս առաջարկը կարող է որոշ խնդիրներ առաջացնել, որովհետեւ նախկինում այդ փողոցները մեկ անգամ անվանափոխվել են, հետո կրկին վերանվանվել նույն գործիչներով: Չնայած հարցը պետք է դրվի ավագանու քննարկմանը, սակայն Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի առնվազն մեկ փողոցի հարցում՝ Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի:  Նշենք, որ «Ելքն» առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի, Միկոյանը՝ Քըրք Քրքորյանի, Կասյանը՝ Վազգեն Առաջինի, իսկ Ֆրունզեինը՝ Ապրիլյան հերոսների:   

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն կտրուկ վերելքից հետո էժանացել է ավելի քան 4,5 դրամով։ Դոլարի փոխարժեքը օգոստոսի 30-ին կազմել է 478, եվրոյիը՝ 571, ֆունտինը՝ 618, ռուբլունը՝ 8.16 դրամ։ 

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ