News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում անհայտ անձիք վնասել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական հուշարձան-խաչքարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 31-ին, նշեց գերմանաբնակ Ալբերտ Թովմասյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ խաչքարը պղծել են գերմանացի երիտասարդները, որոնք դեմ են եղել խաչքարի տեղադրմանը:

«Գրանիտե քարեր էինք կողքերը շարել, գեղեցկացրել էինք, հիմա դրանք վնասվել են: « Ենթադրում եմ, որ «Ավեգե» կուսակցության երիտասարդներն են հեղինակը, քաղաքում այդպիսի խոսակցություններ կան: Առաջին անգամ արել էին, բռնացրեցինք. հարբած երիտասարդներ էին խաչքարը վնասողները»,-ասաց նա:

Ալբերտ Թովմասյանը նշեց, որ որոշվել է խաչքարի մոտակայքում տեղադրել տեսախցիկներ, որպեսզի այդպիսի դեպքերը բացառվեն. «Այս պահի դրությամբ բանակցում ենք, որպեսզի տարածքը նկարահանվի եւ այսպիսի դեպքերը բացառվեն»:

Նշենք, որ այս տարվա փետրվարին գրանցվել էր նույն հուշարձանի վրա հարձակման ևս մեկ դեպք։ Հուշարձանը տեղադրվել էր 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ