Ուսումնասիրությունների համաձայն՝ Ռուսաստանը տիրապետում է ամենահզոր ցամաքային զորքերին՝ առաջինը լինելով մարտական տանկերի քանակով։ Ցանկում առաջատար է ամերիկյան բանակը, որն ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա։ Առաջատարների եռյակը, զինծառայողների մեծ թվով, եզրափակում է Չինաստանի ազգային-ազատագրական բանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Առաջատարների տասնյակում են հայտնվել Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Եգիպտոսի զինված ուժերը։ Վարկանիշում ընդհանուր առմամբ 133 երկիր է ներառված։

Գնահատելիս ավելի քան 50 գործոն են հաշվի առել։ Նշվում է, որ վարկանիշիը կազմելիս առաջնորդվել են ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր քանակով, որքան հավասարակաշռված ռազմական հզորությամբ ու հասանելի զինատեսակների բազմազանությամբ։

Գնահատելիս առանցքային գործոն է հանդիսացել աշխատուժի թվաքանակը, այդ պատճառով, որպես կանոն, բնակչության մեծ թիվ ունեցող երկրները հայտնվում են վարկանիշի բարձր հորիզոնականներում։ Հաշվի են առնվում նաեւ երկրի աշխարհագրական դիրքն ու բնական ռեսուրսները։

Դեպի ծով ելք չունեցող երկրները չեն «պատժվել» նավատորմի բացակայության պատճառով, իսկ ծովային գերտերությունները միավորներ են կորցրել՝ նավատորմի սպառազինության բազմազան չլինելու պատճառով։