News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, այսօր՝ օգոստոսի 31-ին, «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստը անցնում է լարված մթնոլորտում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ողջ նիստի ընթացքում պաշտպանները եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բանավիճում են եւ չեն կարողանում բուն դատաքննության պրոցեսին անցնել:

Դատավորը ամբաստանյալներ Թորոս Թորոսյանի եւ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպանության համար հանրային պաշտպան ներգրավեց Լիանա Գասպարյանին:

Թորոս Թորոսյանը պնդեց,  որ ինքը չի հրաժարվում իր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանից, պարզապես արգելում է իր բացակայության դեպքում ներկայանալ նիստերին:

Սերգեյ Կյուրեղյանը հրապարակավ հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայությունից:

Լիանա Գասպարյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ամբաստանյալի ցանկությանը հակառակ հանրային պաշտպան ներգրավելու հետ կապված հարցով դիմել ՍԴ:

Նա առաջարկում է, որ ՍԴ-ն քննարկի ամբաստանյալի ցանկությանը հակառակ հանրային պաշտպան ներգրավելու հարցը, որովհետեւ դատարանը պարբերաբար ներգրավում է հանրային պաշտպան, ինչին դեմ են ամբաստանյալները: Դրա հետեւանքով դատական նիստերը վերածվում են հանրային պաշտպան ներգրավելու եւ դրանք մերժելու գործընթացի, ինչն անհնարին է դարձնում նորմալ դատաքննություն անցկացնելու հնարավորությունը:

Բանն այն է, որ Սահմանադրությունը սահմանում է, որ անձն իրավունք ունի իր ընտրած պաշտպանի միջոցով իրականացնել իր պաշտպանությունը, իսկ քրեական դատավարության օրենսգիրքը դատավորին իրավունք է վերապահում որոշ դեպքերում արդարադատության շահերից ելնելով չընդունել ամբաստանյալի պաշտպանից հրաժարումը: Քանի որ այս նորմը հակասում է Սահմանադրությանը, փաստաբանը միջնորդեց այդ հարցով դիմել ՍԴ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ