News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքմենստան-Վրաստան-Հայաստան էներգետիկ համագործակցության ձեւաչափի զարգացումը միանգամայն հնարավոր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտում 3 երկրների կոնկրետ համաձայնությունների հասնելու հեռանկարներին՝ ըստ Երեւանում Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների, ինչպես նաեւ Աշգաբադում Վրաստանի վարչապետի եւ Թուրքմենստանի նախագահի բանակցությունների արդյունքների:

Նրա խոսքով՝ արդեն գոյություն ունի Հայաստան-Վրաստան գազատարը: «Մենք այս գիծը գործարկելու եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ուղիներ գտնելու հնարավորություն ունենք: Կարծում եմ, որ ինչպես Երեւանում, այնպես էլ Աշգաբադում քննարկումները պատահական չէին: Եվ այս տեսակետից մոտ ապագայում առաջխաղացում կլինի»,- տեսակետ հայտնեց Շիրակ Թորոսյանը:  

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին կլինի նշված հնարավոր նախագծի հանդեպ Ռուսաստանի արձագանքը, պատգամավորը նշեց. «Այսպես թե այնպես, Ռուսաստանի տարածքը մեզ հարկավոր կլինի, քանի որ 3 երկրների միջեւ կապը հնարավոր է ապահովել Ռուսաստանի տարածքով: Չնայած դա կարելի է ապահովել նաեւ Իրանի տարածքով»: 

Օգոստոսի 23-24-ը Հայաստան Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է 2 երկրների միջեւ էներգետիկ համագործակցությունն ինտենսիվացնելու հնարավորությունը:

Օգոստոսի 30-ին Աշգաբադում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի  հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել են էներգետիկ եւ տրանսպորտային փոխգործակցության հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ