News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վիգեն Սարգսյանը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք հիմնականում վերաբերում են զինվորական ծառայությանը։ Դրանցից մեկով նախատեսվում է վերացնել այն դրույթը, որով պարտադիր զինծառայության մեկնողները պետք է անպայման տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայի։ Նախարարը բացատրել է՝ սա կարգապահության նպատակով էր արվում, հիմա դրա անհրաժեշտությունն այլեւս չկա։

Եվս մի կարեւոր փոփոխություն վերաբերում է այն երիտասարդներին, որոնք ընտանեկան տարբեր պայմաններից ելնելով պետք է ծառայեն տնից ոչ հեռեւ քան 150 կմ հեռավորության վրա։ Այս դրույթն էլ է վերանում․ պաշտպանության նախարարի կարծիքով՝ դա ձեւական դրույթ էր, եւ իրականում խնդիրը չէր լուծում։

Եվս մեկ փոփոխություն․ գործող օրենքով՝ եղբայրները նույն զորակոչի ընթացքում զորակոչվելիս իրենց ցանկությամբ կարող են նույն զորամասում ծառայել։ Վիգեն Սարգսյանը սա անվանում է արհեստական սահմանակում։

Հայաստանը 2017 թվականի Global Fire Power բանակի վարկանիշում 133 երկրների շարքում 93-րդ տեղն է զբաղեցրել: Զեկույցում նշվել է նաեւ Հայաստանի ռազմական ոլորտի բյուջեն՝ 225 մլն դոլար: Ադրբեջանը 58-րդ հորիզոնականում է՝ 3 մլրդ 175 մլն դոլար ռազմական բյուջեով: Հարեւան Վրաստանն 82-րդ տեղում է, Իրանը՝ 21-րդ, իսկ ահա Թուրքիայի զինուժն ամենաուժեղ բանակների տասնյակում է եւ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Երկրների զինված ուժերը գնահատելիս հաշվի են առել ավելի քան 50 գործոն՝ առաջնորդվելով ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր քանակով, որքան հավասարակաշռված ռազմական հզորությամբ ու հասանելի զինատեսակների բազմազանությամբ: Հավելենք, որ վարկանիշի առաջին եռյակում ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանն են: 

ԵԱՀԿ դիտարկման ժամանակ այսօր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն անցկացնում էր հայ-ադրբեջանական սահմանին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Դիտարկման ընթացքում հակառակորդի զինուժը կրակ է բացել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, սակայն, դիտորդներն անմիջականորեն կրակահերթերի տակ չեն եղել. ադրբեջանցիները գնդակոծել են հայկական դիրքերը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դադարեցրեց գործունեությունը: 17 տարվա աշխատանքից հետո գրասենյակը փակվեց, դրոշը՝ իջեցվեց: Պատճառն այն է, որ ԵԱՀԿ-ն այդպես էլ չկարողացավ դիմակայել Ադրբեջանին, որը վետո դրեց կազմակերպության բյուջեի վրա: Բաքուն պատճառաբանում էր, թե դեմ է մի քանի ծրագրերի, որոնք իրականացնում էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Վերջին մի քանի տարիներին Հայաստանը միակ երկիրն էր Հարավային Կովկասում, որտեղ կազմակերպությունը ներկայացուցչություն ուներ: Բաքվի գրասենյակը փակվել է 2015 թվականին, Թբիլիսինն ավելի վաղ՝ 2008 թվականի դեկտեմբերին:

Հայաստանում արեւադարձային մալարիայի դեպք է գրանցվել: Հիվանդը Հայաստանի քաղաքացի չէ. նա Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողուհի է, վերջերս է եկել Հարավային Սուդանից: Աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նրան «Նորք» բուժկենտրոն են տեղափոխել, որտեղ էլ մալարիա են ախտորոշել: Եռօրյա բուժումից հետո արդեն հիվանդը գիտակցության է եկել, ավելի լավ է զգում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանրապետության գլխավոր վարակաբանի տեղեկացմամբ՝ հոսպիտալացման պահին առնվազն 10 օր աղջիկն արդեն հիվանդ է եղել, այսինքն՝ Հայաստան է եկել վարակված: Մասնագետները նշում են, որ մալարիան վարակակրից մեկ այլ մարդու չի փոխանցվում, հետեւաբար՝ հիվանդը վտանգ չի ներկայացնում: Նշենք, որ մալարիան մարդուն փոխանցվում է կոնկրետ տեսակի մոծակների խայթոցի հետեւանքով:

Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով: Բացի այդ, տեղեկություններ կան, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Հարությունյանին, նա դեկտեմբերից ազատության մեջ կլինի: 2013 թվականի հուլիսին նա Պոդոլսկի մերձակայքում «Կամազ»-ով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել: Ռուսաստանում 6 տարի ու 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հարությունյանին հուլիսի վերջին արտահանձնեցին Հայաստանին: 

Դոլարի փոխարժեքն օգոստոսի 31-ին աննշան աճել է, իսկ եվրոն էժանացել է եւս 3.5 դրամով։ Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 568, ֆունտինը՝ 616, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա:

Սեպտեմբերի 1-5-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ