News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-Հարավ» հայկական մայրուղին ինչ-որ չափով կարող է մրցակցել իրանցի բեռնափոխադրողների համար ներկայիս տարանցիկ երթուղիների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի (GIRCA) գլխավոր քարտուղար Գիյա Ցիպուրիան:

Հայկական մայրուղին գուցե մի փոքր տանուլ տա հեռավորության իմաստով, բայց շահի ընթացակարգերի պարզությամբ: Իրանը բեռնատարների երթեւեկության քվոտաների հարցում չլուծված խնդիրներ ունի մեծ թվով հարեւան երկրների հետ: Իսկ Հայաստանի հետ Թեհրանը նման խնդիրներ չունի, նշեց Ցիպուրիան:

Թուրքիայով երթուղին (Իգդիր եւ Կարս) ավելի կարճ է, սակայն սահմանապահ ստուգումն ավելի շատ ժամանակ է պահանջում: Այսպես՝ Վրաստանում Թուրքիայի Սարփի հսկիչ անցակետում մեքենաները երբեմն կարող են օրերով կանգնել: Իհարկե, մի շարք դեպքերում տեղական իշխանությունները թուրքական կողմի հետ ինչ-որ բարելավումների հասել են: Սակայն Հայաստանում սահմանապահ ընթացակարգերն ավելի բարենպաստ են, նշեց Ցիպուրիան:

«Հյուսիս-Հարավ» 4 ուղեմասով մայրուղին կկրճատի Իրանից մինչեւ Վրաստանի սահման երթուղու ժամանակը, ինչպես նաեւ հեռավորությունը՝ ներկայիս 556-ից մինչեւ 495 կմ՝ մի շարք լեռնային հատվածների հարթեցման եւ նորերի՝ առավել ուղիղ հատվածների կառուցման հաշվին: Շինարարության ընդհանուր արժեքը նախկինում 960 մլն դոլար էր գնահատվում, հիմա՝ մոտ 1,5 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ