Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ առաջին պահից ժամանել է նաեւ Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով աղջկա դին դուրս են բերում ջրատարից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։