News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նորաշեն գյուղի դպրոցում Հայկ Թեւոյանի անվան դասարան կա. նա զոհվել է 2015 թվականին եւ հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել: Սենյակի անկյունում Հայկի, նրա ընտանիքի եւ ծառայակիցների լուսանկարներն են կախված, ներքեւում էլ շարված են Հայկի անձնական իրերն ու մեդալները: Հենց այս դասասենյակում է առաջին դասն անցկացրել Հայկի կրտսեր որդին՝ Արամը:

Ընտանիքի անդամների խոսքով՝ Հայրը միշտ երազում էր, որ իր երեխաները լավ սովորեն, հաջողությունների հասնեն: Երկու ավագներն արդեն ավարտել են դպրոցը, դուստրը 9-րդ դասարանում է սովորում: Հայկն ընկերներին բազմիցս է պատմել, թե ինչպես է կրտսեր դստերն ու որդուն դպրոց ուղեկցելու: Բայց այդ օրվան, ցավոք, ականատես չեղավ. 2015 թվականի սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվեց մարտական գործողությունների ընթացքում: Հայկի փոխարեն անցյալ տարի նրա դստերը՝ Անահիտին, դպրոց են ուղեկցել մարտական ընկերները: Այսօր էլ նրանք ուղեկցում էին 6-ամյա Արամին:

«Քանի որ մեր եղբայրն այլեւս չկա, մենք այստեղ կլինենք, որ նրա տեղը դատարկ չմնա»,- ասել են Հայկի կնոջը՝ Ջավահիրին:

Գնդապետ Հայկ Եղիկյանը լավ էր ճանաչում Հայկին: Երկար տարիներ ծառայել է նրա հետ, այդ պատճառով այս օրը, նրա խոսքով, մինչեւ հոգու խորքը հուզել է իրեն: Նա հույս ունի, որ Արամը նույնքան քաջ ու համարձակ կլինի, որքան իր հայրը, ու կշարունակի նրա գործը:

«Հայկը համեստության մարմնացում էր, բայց միաժամանակ ընկերների հոգին էր: Նա նաեւ դերասանական տաղանդ ուներ. կարող էր ամբողջ վաշտին ծիծաղեցնել,- հիշում է գնդապետը:- Այդպիսի մարդ էր Հայկը... Նա կարողանում էր բարձրացնել բոլորի տրամադրությունը, բայց... այսօր նա բոլորիս տխրեցրեց»:

Հայկի մյուս ծառայակիցները հիշում են, որ նա միշտ «տասը մարդու տեղ էր աշխատում». «Նա աշխատում էր առավոտից երեկո, իսկ խրամատներ փորելիս եւ դզոտեր սարքելիս ասում էր, որ մենք դա հենց մեզ համար ենք անում: Նա զոհվեց դզոտում, որը ինքն էր սարքել...»:

Նորաշենի դպրոցի առաջին եւ այժմյան տնօրենները նույնպես լավ են հիշում Հայկին: Ռաֆիկ Հարությունյանը, ում պատվին անվանակոչել են դպրոցը, տարիներ առաջ դասավանդել է Հայկին եւ նրան որպես խելացի, ջանասեր աշակերտի է հիշում: Դպրոցի այժմյան տնօրեն Գառնիկ Մուկոյանն այնքան էլ լավ չի հիշում, թե ինչպիսին է եղել Հայկը մանկության տարիներին, փոխարենը նրա հետ շատ է շփվել արդեն հասուն տարիքում:

«Նա շատ էր սիրում իր գործն ու նվիրված էր: Գիտեք՝ մի անգամ ինձ ասաց, որ բոլոր մարդիկ մահկանացու են, այդ պատճառով ամենեւին էլ չի ձգտում շատ երկար ապրել: Ասաց, որ եթե նույնիսկ շուտով զոհվի, իր համար կարեւոր է, որպեսզի երեխաները հպարտությամբ ասեն, որ իրենց հայրը հերոս Հայկ Թեւոյանն է: Ասաց, որ դա ավելի կարեւոր է, քան կյանքի 10-20 լրացուցիչ տարիները»,- պատմում է Մուկոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ