Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 1-ին, ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից:
Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:40-ի դրությամբ «Քորուզ» եւ «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող եւ արգելոցի 15 աշխատակիցներ: