News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային 2018 թվականին 1.15 մլն դոլար կհատկացվի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Washington Times պարբերականը։

Պարբերականը գրում է, որ Օբամայի վարձրատրությունն ավելի շատ է, քան նախկին ցանկացած նախագահինը։ Այսպես, Ջորջ Բուշ ավագին կտրվի 942 հազար դոլար, իսկ Ջիմի Քարթերին՝ 456 հազար դոլար։

Այդ վճարումները կատարվում են 1950-ականներին ընդունված օրենքների համապատասխան։ Դրանցում ներառված են նախկին նախագահների կենսաթոշակները, ինչպես նաեւ դրանք ծածկում են գրասենյակային եւ կապի ծախսերը։ Իսկ նախկին նախագահների թիկնապահներին վճարումները դրանցում չեն ներառվում։ Ենթադրաբար, նրանց անվտանգությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է արժենում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ