News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աղբով լի այսպիսի ճահճային խյուսի է վերածվել տաք աղբյուրը, որը խորհրդային տարիներին մտադիր էին բարեկարգել: Ծրագրել էին այստեղ հանգստի գոտի ստեղծել եւ նույնիսկ սկսել էին պանսիոնատի շենքը կառուցել:

Այս աղբյուրը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիանից ոչ հեռու, Որոտանի կիրճում:

Այստեղ մերձակայքում է գտնվում նաեւ 1885 թվականին Մելիք Թանգիի կառուցած կամուրջը. վերեւում խոյանում է Որոտնաբերդը, որը ժողովուրդն անվանում է Դավիթ Բեկի ամրոց:

Կիրճի բարձունքում գեղեցկագույն Որոտնավանք վանական համալիրն է, որն, ըստ ավանդության, հիմնադրել է ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը:

Սիսիանից Որոտնավանք ամբողջ ճանապարհին ինձ ուղեկցում է այն միտքը, թե որտե՞ղ են այստեղ ապրող մարդիկ: Ճանապարհին ոչ մի մեքենա չանցավ: Այնուհետեւ մեկ ժամ սելֆի էինք անում  կամրջի մոտ՝ նրա վրա կախված քարե «երգեհոնի» տակ, եւ դարձյալ ոչ մի արարած: Իսկ քիչ այն կողմ՝ ահա, այս լքված տարածքն է, աղբով լեցուն, անտիրական… Այս աղբյուրում նույնիսկ ձեռքերը լվանալը զզվելի էր:

Հայաստանում նման լքված տարածքները սակավաթիվ չեն, սակայն սա առանձնահատուկ ճնշված տրամադրություն ստեղծեց: Հավանաբար, այն պատճառով, որ այստեղ բնական ու ձեռակերտ այսպիսի գեղեցկությունների հարեւանությամբ կարող էր լինել շատ գրավիչ հանգստավայր:

Այսօր Հայաստանի տուրիզմի զարգացման մասին խոսում է չալարող ամեն մեկը: Եվ բոլորը Հայաստանը Վրաստանի հետ են համեմատում: Ես եւս որոշեցի օրիգինալությամբ չտարբերվել եւ Մելիք Թանգիի կամուրջը համեմատել Թամար թագուհու կամրջի հետ, որի մոտ զբոսաշրջիկները հերթ են կանգնում: Կամրջի տակ կարելի է լողալ, իսկ կից գտնվող ռեստորանում խաչապուրի ուտել:

«Գյուղերում մարդ չի մնացել, միայն տատիկներն ու պապիկները»,- ասում է մեզ ուղեկցող Մշակույթի նախարարության աշխատակազմի Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տեղական բաժանմունքի աշխատակից Գագիկ Նավասարդյանը: Աշխատունակ մարդիկ այս վայրերը լքել են փող վաստակելու համար: Իսկ վաստակել կարող էին հենց այստեղ: Բայց դրա համար նախ անհրաժեշտ է աղբը մաքրել…

Վերադարձի ամբողջ ճանապարհին ես մակդիրներ էի որոնում այն Հայաստանի համար, որը հերթական անգամ ինձ համար բացահայտեցի՝ մոռացված, լքված, անտիրական, կեղտոտ…

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ